կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Պետք է մոբիլիզացնել բոլոր ուժերը, կանգնեցնել թշնամուն, արագ հետ շպրտել նրան դեպի իր ելման դիրքերը. Միքայել Մելքումյան

Պետք է մոբիլիզացնել բոլոր ուժերը, կանգնեցնել թշնամուն, արագ հետ շպրտել նրան դեպի իր ելման դիրքերը. Միքայել Մելքումյան

ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է սահմանային իրավիճակին։

Նա, մասնավորապես գրել է․

"Սիրելի՛ հայրենակիցներ,
Սիրելի՛ ժողովուրդ,
Մեր հայրենիքի սահմաններն, ըստ էության, անպաշտպան են։
 
Չկան երաշխիքներ, որ եթե իշխանությունները շարունակեն նույն քաղաքականությունը, մենք վերջնականապես կհայտնվենք անդունդի ամենախոր կետում:
Այլևս նահանջելու տեղ չկա:
 
Ուստի անհրաժեշտ է մոբիլիզացնել բոլոր ուժերը և կարողությունները, կանգնեցնել թշնամուն, արագ ետ շպրտել նրան դեպի իր ելման դիրքերը: Մենք չպետք է հապաղենք:
 
Նույնիսկ ուշացած՝ պետք է հրատապ կահավորել մեր բոլոր սահմաները՝ գիշեր-ցերեկ:
Հատել է համբերության սահմանը":

  • Կիսվել: