երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Պետք է կոտրել, փչացնել Փաշինյանի հենարանը, նրա հենարանն «Իմ քայլն» է․ Վազգեն Մանուկյան

Պետք է կոտրել, փչացնել Փաշինյանի հենարանը, նրա հենարանն «Իմ քայլն» է․ Վազգեն Մանուկյան

Ազատության հրապարակում մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հրավիրած հանրահավաքը։

Հանրահավաքը պայմանավորված է Սյունիքի մասին վերջին տեղեկությունների հետ, որոնք վերաբերում են ինչ-որ գաղտնի փաստաթղթի:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոմօց հեռացնելուն, Մանուկյանը նշեց․

«Պետք է կոտրել, փչացնել Փաշինյանի հենարանը։ Նրա հենարանն «Իմ քայլն» է, պետք է աշխատել «Իմ քայլի» հետ: Մի մասը բարձրաստիճան ոստիկաններն են: Մի քանի հենարան կա:

Նիկոլ Փաշինյանն ինքնակամ չի հեռանալու: Նախ ինքը վախենում է, թե ինչ պատասխան է տալու իշխանությունը կորցնելուց հետո: Երրորդը՝ չտես մարդիկ եկել են իշխանության ու վայելում են, հեշտ չեն տա իշխանությունը»։

Մանուկյանը նշեց, որ այս քննարկումը որևէ կապ չունի փետրվարի 20-ին կայանալիք հանրահավաքի հետ, որը մեծ է լինելու:

 

  • Կիսվել: