շաբաթ, փետրվար 15
15 / 2 / 2025
Պետք է հասնենք նրան, որ արդարությունն ու արդարադատությունը ՀՀ-ում լինեն հոմանիշներներ, ճշմարտությունը և արդարադատությունը լինեն հոմանիշներ. Փաշինյան

Պետք է հասնենք նրան, որ արդարությունն ու արդարադատությունը ՀՀ-ում լինեն հոմանիշներներ, ճշմարտությունը և արդարադատությունը լինեն հոմանիշներ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի դատական իշխանությանը նվիրված միջոցառմանը: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

՛՛Մենք պետք է հասնենք նրան, որ արդարությունն ու արդարադատությունը Հայաստանի Հանրապետությունում լինեն հոմանիշներներ, ճշմարտությունը և արդարադատությունը լինեն հոմանիշներ, օրինականությունը, արդարադատությունը և ճշմարտությունը լինեն հոմանիշներ:

Եվ այս հենքի վրա կառուցվի այն իրականությունը, որը պիտի խորացնի, ամրապնդի և մշտական դարձնի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հավատը սեփական հայրենիքի, սեփական պետության նկատմամբ:

Ներկա գտնվեցի Հայաստանի դատական իշխանությանը նվիրված միջոցառմանը՛՛,-գրել է վարչապետը՝ հրաապարակելով տեսանյութ:

  • Կիսվել: