կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Պետք է հասկանալ՝ ինչն է պատճառը, որ 9-րդ պաշտպանական շրջանի ճեղքումը տեղի ունեցավ. Փաշինյան (տեսանյութ)

Պետք է հասկանալ՝ ինչն է պատճառը, որ 9-րդ պաշտպանական շրջանի ճեղքումը տեղի ունեցավ. Փաշինյան (տեսանյութ)

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզ այցի ժամանակ եղել է Ակունք համայնքում: 

Հանդիպման ժամանակ նա խոսել է 44-օրյա պատերազմի մասին: «Մեր բանակը, մեր զինված ուժերը հերոսական կռիվ են տվել պատերազմի ընթացքում»,- հայտարարել է Փաշինյանը: Նրա խոսքով,երկրորդ բանակային կորպուսից մինչև 9-րդ պաշտպանական շրջան բանակն ամուր պահել է պաշտպանական գիծը: «Պետք է հասկանալ՝ ինչն է պատճառը, որ այնուամենայնիվ, 9-րդ պաշտպանական շրջանի ճեղքումը տեղի ունեցավ, ինչը ցավոք սրտի հետագայում չհաջողվեց կանգնեցնել»,- ասաց նա: 

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ մեր ամենակարևոր անելիքը զարգացած ու բարեկեցիկ երկիր ստեղծելն է: «Մենք վերջին տարիներին շատ բան արել ենք, բայց վերջին տարիներին շատ բան չենք հասցրել անել»,- նշել է Փաշինյանը: Նա խոսել է մարզերում ենթակառուցվածքների զարգացման, ընդգծելով, որ ճանապարհներ, դպրոցներ ու մանկապարտեզներ կառուցել են ոչ փող գողանալու և հարստանալու համար: «Մեր նպատակը ժողովրդին ծառայելն է»,- ընդգծել է Փաշինյանը:

Նա խոսել է նաև ԼՂ խնդրի բանակցային գործընթացի և պատերազմի մասին, շեշտելով, որ չկարողացան կանգնեցնել մի գործընթաց, որ հասել էր կուլմինացիայի և պետք է ժողովրդին անարժանապատիվ լուծում պարտադրեր: «Մենք հուսահատ կռիվ տվեցինք, ինչպես մեր նախնիները հուսահատ կռիվ են տվել Ավարայրում, Սարդարապատում»,- ասել է նա՝ հավելելով, որ այս պատերազմում մենք ընկել ենք, բայց չենք ծնկել:

Փաշինյանը կարևորել է բանակի բարեփոխումը, նշելով, որ բանակը պետք է լինի ավելի հզոր, քան պատերազմից առաջ:

  • Կիսվել: