երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Պետք է գտնել միջոց, որ այդպիսի գրանտներ չլինեն. Մանուկյանը՝ Սորոսի գրասենյակը փակելու մասին

Պետք է գտնել միջոց, որ այդպիսի գրանտներ չլինեն. Մանուկյանը՝ Սորոսի գրասենյակը փակելու մասին

Այսօր մտավորականների հետ հանդիպման ժամանակ ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը պատասխանեց նաև հարցին, թե ինչ է արվելու սորոսականների հետ, փակվելու է արդյո՞ք հայտնի գրասենյակը, եթե ինքը դառնա վարչապետ:

«Սորոս անունը մի կողմ էլ դնենք, մենք մեր փորձի վրա տեսանք՝ եթե «ազատություն» բառի տակ թույլ ենք տալիս, որ արտաքին գրանտներով այստեղ բազմաթիվ կառույցներ լինեն, որոնք կաշխատեն արտաքին հետախուզությունների, ազդեցության տակ, երկիրը կործանվում է: Պետք է գտնել միջոց, որ այդպիսի գրանտներ չլինեն:

Ամեն ինչ լինելու է օրենքի միջոցով, ամեն ինչ արվելու է օրենքի դաշտում: Մենք պրոբլեմը տեսել ենք մեր մաշկի վրա, այն պետք է լուծվի:

Ինչ վերաբերում է կոնկրետ Սորոսի հիմնադրամին, Հունգարիան էլ է այն արգելել, Թրամփն էլ էր ուզում արգելել»:

Մանուկյանի խոսքերով, հարցը միայն նա չէ, հարցն այն է, որ Հայաստանը չեն գալիս ու նվաճում տանկերով, ծախում են օրինակ 100 միլիոն դոլար, ժողովրդին խաբում ու տանում այն ուղղությամբ, որով ուզում են.

«Մենք հիմա այդ երևույթը տեսանք»։

  • Կիսվել: