երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Պետք է գերշահույթ ստացողները պատասխան տան․ Ծառուկյան

Պետք է գերշահույթ ստացողները պատասխան տան․ Ծառուկյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լիարժեք լղոզեց։ Այս մասին այսօր լրագրոնղերի հետ զրույցու ասաց Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով ԲՀԿ պատգամավորի երեկ ԱԺ-ում հնչեցրած հարցին։

«Մեր պատգամավորի հարցը վերաբերում է նրան, որ եկել են 0 ու 0,25 տոկոսով գումարներ գյուղատնտեսության ու փոքր և միջին բիզնեսի զարգացման համար: ԿԲ-ն 1 տոկոս բարձրացնելու իրավունք ունի, 1 տոկոս էլ թող տրամադրի մյուս բանկը: Թող երկու տոկոսով տրամադրեն այդ բանկը: Դրանք եկել են, Մհեր Գրիգորյանը կարող է բացել տեսնել: Գյուղացիներն ասում են, որ վարկերը ստացել են մինչև 35 տոկոսով»,- ասաց Ծառուկյանը։

Ըստ Ծառուկյանի՝  պետք է լսումներ կազմակերպել, հարցը լուծել, քանի որ գյուղացիները գրավ են դրել իրենց ունեցվածքը, վարկի ու պարտքի տակ են. «Մենք հիմայի մասին չենք խոսում, անցյալի մասին ենք ասում: Պետք է գերշահույթ ստացողները պատասխան տան: Ես սա ասում եմ, որ Մհեր Գրիգորյանը լսի, գա հանդիպման, կամ ելույթ ունենա, կամ ներկայացնի իրենց մոտեցումն ու անելիքները»:

  • Կիսվել: