շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պետք է դիմակայենք միջազգային իրավունքի շարունակական խախտումներին Ուկրաինայում, Լեռնային Ղարաբաղում և Գազայի հատվածում. ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ

Պետք է դիմակայենք միջազգային իրավունքի շարունակական խախտումներին Ուկրաինայում, Լեռնային Ղարաբաղում և Գազայի հատվածում. ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ

Ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում, և վերջին շրջանում՝ Գազայի հատվածում, միջազգային իրավունքի շարունակական խախտումը պետք է հատկապես մտահոգի մեզ, և մենք պետք է դիմակայենք դրան: Այս մասին այսօր ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի բացման ժամանակ ասաց ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ, Կիպրոսի պատվիրակության անդամ Կիրիակոս Հաջիյանին։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Սակայն մեզ ամենաշատն անհանգստացնում է այն փաստը, որ միջազգային կազմակերպությունները չեն պահպանում միջազգային իրավունքը՛՛:

Հաջիյանիի խոսքով՝ այս կրիտիկական պահին անհրաժեշտ է ապահովել, որ կազմակերպության արդիականությունն ու հեղինակությունը պահպանվեն և ամրապնդվեն։

Բացի այդ՝ Կիպրոսի պատվիրակը նաև նշեց, որ հատուկ մտահոգություն է առաջացնում նաև ավտորիտար ռեժիմների պահվածքը։

Նա հավելեց, որ դատապարտում է ՀԱՄԱՍ-ի գործողությունները Մերձավոր Արևելքում՝ աջակցելով Թել Ավիվի ինքնապաշտպանության իրավունքին, մինչդեռ Իսրայելին կոչ է անում լիովին երաշխավորել պատերազմի օրենքների պահպանումը։

  • Կիսվել: