շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պետք է ցույց տալ մեզ ոչ բարեկամ պետություններին իրենց իրական տեղը. Ղազինյանը՝ Ղազախստան հայկական զորախումբ ուղարկելու մասին

Պետք է ցույց տալ մեզ ոչ բարեկամ պետություններին իրենց իրական տեղը. Ղազինյանը՝ Ղազախստան հայկական զորախումբ ուղարկելու մասին

Ղազախստան հայկական զորախումբ ուղարկելու Նիկոլ Փաշինյանի որոշումն իմ կողմից սխալ համարելը պայմանավորված է Ղազախտանի իշխանության կողմից Հայաստանի և Արցախի դեմ տարիներ շարունակ իրակացվող քաղաքականությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

՛՛Հատկապես Արցախի դեմ Ադրբեջանական վերջին արյունալի ագրեսիայի ընթացքում Ղազախստանի որդեգրած դիրքորոշումը ոչ մի պարագայում չէր տեղավորվում ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում գործընկերային տրամաբանության մեջ:

Նույնիսկ այս երկրի վարքագիծը կարելի էր բնորոշել ոչ բարեկամական ու խիստ մտահոգիչ, ինչը զգալի վնաս է հացրել ՀԱՊԿ- և ԵԱՏՄ-ի միջազգային վարկանիշին ու հեղինակությանը:

Սա Հայի և Հայկական պետականության արժանապատվության հարց էր, պետք է ցույց տալ մեզ ոչ բարեկամ պետություններին իրենց իրական տեղը ու ՈՉ ՄԻ գերակա շահ չպետք է ստիպեր Հայաստանին անցնել սեփական արժանապատվության վրայով:

Հ.Գ. ՀԱՊԿ-ի հետ կապված Հայ հասարական-քաղաքական շրջանակներում առկա են բազմաթիվ անպատասխան հարցեր, որոնք պահանջում են հնարավորինս արագ հստակեցում:

Հ.Հ.Գ. Մեր տղերքին մաղթում եմ անփորձանք, Հային բնորոշ պատվով ու արժանապատվությամբ ծառայություն և շուտափույթ վերադարձ՛՛,-նշել է նա:

Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են 2022 թվականի սկզբին՝ պայմանավորված հեղուկ գազի գների կրկնակի բարձրացմամբ։

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Ալմաթիի մարզում արտակարգ դրություն է մտցրել։

Հիշեցնենք նաև, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են ուղարկվել Ռուսաստանի, Հայաստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Բելառուսի զինվորականները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հրապարակ են բերվել զրահափոխադրիչներ, զրահամեքենաներ, ինչպես նաև զինված ուժերով բեռնատարներ, ընդհանուր առմամբ՝ մոտ 50 միավոր տեխնիկա։ Կարգուկանոնի հաստատման ժամանակ վիրավորվել է 317 ոստիկան, Ազգային գվարդիայի զինվորականներ, զոհվել է 12 մարդ, հայտնում են ԶԼՄ-ները՝ հղում անելով ՆԳՆ մամուլի ծառայությանը:

  • Կիսվել: