հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պետք է բոլոր տեսանկյուններից պատրաստված լինել․ պատգամավորը՝ Թուրքիայի ակտիվության մասին

Պետք է բոլոր տեսանկյուններից պատրաստված լինել․ պատգամավորը՝ Թուրքիայի ակտիվության մասին

Թուրքիան հստակ դրսևորվում է որպես մեզ հակառակորդ երկիր՝ իր քայլերով, գործողություններով, հայտարարություններով: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանը։

«Այդ առումով, բնականաբար, պետք է բոլոր տեսանկյուններից պատրաստված լինել, բայց կարծում եմ, որ Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը նման սխալ չի անի, որովհետև Թուրքիայի ակտիվությունն անվտանգային սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի մյուս երկրների համար»,- ասաց Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը չի միանա Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողություններին:

  • Կիսվել: