շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Պետք է բարեփոխումներ իրականացնել, առողջացնել համակարգը. Ռոբերտ Քոչարյան

Պետք է բարեփոխումներ իրականացնել, առողջացնել համակարգը. Ռոբերտ Քոչարյան

«Այս ընթացքում իշխանությունները փորձել են կիրառել դատավորների վեթինգի գործիքակազմ։ Սրա նպատակը մեկն է՝ նրանք եկել էին իշխանության, գրավել գործադիր իշխանությունը և պետք էր գտնել մի գործիքակազմ՝ դատական իշխանությունը նույնպես իրենցով անելու համար։ 

Այս մասին ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իրավաբան-գիտնականների, փաստաբանների, նախկին իրավապահների հետ հանդիպման ժամանակ։

 

Այլ մոտիվացիա այստեղ ուղղակի չկար։ Հիմա ինչպե՞ս քննարկենք վեթինգը՝ վեթինգ որպես երևույթ ընդհանրապե՞ս, թե՝ վեթինգն այս կիրառման կոնտեքստի մեջ։ Պետք է բարեփոխումներ իրականացնել, առողջացնել համակարգը, լուծումներ գտնել տարբեր հարցերի վերաբերյալ։ Բայց վեթինգն այլ բան է։ Նրանք փորձեցին հեղափոխությունը տարածել նաև դատական համակարգի վրա: Փորձեցին տարածել, ամեն ինչ կասկածի տակ դնել, քայքայել, և արդյունքում այսօր ստացել ենք այն, ինչ ստացել ենք։

  • Կիսվել: