երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Պետք է ազատվել այն պաշտոնյաներից, որոնց ինչ ասում ես, ասում են՝ անհնար է, թող պաշտոնների գան նրանք, ովքեր գիտեն, որ դա հնարավոր է․ Փաշինյան

Պետք է ազատվել այն պաշտոնյաներից, որոնց ինչ ասում ես, ասում են՝ անհնար է, թող պաշտոնների գան նրանք, ովքեր գիտեն, որ դա հնարավոր է․ Փաշինյան

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորոցված համայնքում ջրային ավազան է կառուցվել, որի միջոցով կարելի է կաթիլային համակարգով ոռոգման ջուր հասցնել հողատարածքներին։ Այս մասին Կառավարության նիստին պատմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կաբինետի անդամներին մանրամասներ ներկայացնելով Գեղարքունիքի մարզ կատարած այցից։

Նա նշեց, որ նման ծրագրեր պետք է անել գրեթե բոլոր համայնքներում։

Սակայն, ըստ Փաշինյանի, հայտնվում են մարդիկ, որոնք թերահավատորեն են մոտենում նման նորարար գաղափարներին։

«Միշտ մարդիկ են ի հայտ գալիս և ասում՝ հնարավոր չէ, դա անհնար է, ոնց որ թե մենք մի դարում չենք ապրում, որ մարդկության ստեղծած արբանյակն արդեն արեգակնային համակարգի սահմանները հատել է։ Բայց որ ջուրը մի կետից մյուսը պետք է հասցնենք՝ անհնար է, չի լինի։ Պետք է ազատվել այն պաշտոնյաններից, ում գործն այն է, որ գա ասի՝ դա անհնար է, ինչ ասում ես, ասում են՝ անհնար է»,- նկատեց գործադիրի ղեկավարը և հայտարարեց՝ թող պաշտոնների գան նրանք, ովքեր գիտեն, որ դա հնարավոր է և կարող են անել։

  • Կիսվել: