ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Պետք է ամեն ինչ անենք, որ մեր ներքաղաքական օրակարգը չթելադրվի Ադրբեջանի կողմից.  Քոչարյան

Պետք է ամեն ինչ անենք, որ մեր ներքաղաքական օրակարգը չթելադրվի Ադրբեջանի կողմից. Քոչարյան

Այսօր Ադրբեջանում հնչած բոլոր հայտարարությունները պետք է դիտել Հայաստանում ներքաղաքական պրոցեսների կոնտեքստում: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, «Հայաստան» դաշինքի ղեկավարների ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Այդ տեսանկյունից մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր ներքաղաքական օրակարգը չթելադրվի Ադրբեջանի կողմից: Ես չեմ կասկածում, թե ինչ նախապատվություններ ունեն այս ընտրությունների կոնտեքստում, չեմ կասկածում՝ ում կցանկանային ընտրված տեսնել ՀՀ վարչապետ, իսկ սա նշանակում է, որ իրենք փորձելու են քայլեր ձեռնարկել եւ հայտարարություններով, եւ այլ քայլերով մեր ընտրական գործընթացի վրա ազդելու համար: Բանաձեւը պետք է լինի այսպիսին. Երբեք Ադրբեջանը չպետք է օրակարգ թելադրի Հայաստանի համար: Եթե մենք բոլոր կարողանանք այդ անկյան տակ խնդրին նայել, ապա հնարավորություն կունենաք չենթարկվել նման կարգի ազդեցություններին»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Ադրբեջանը խաղաղության քարոզ է անում՝ նպաստելով Նիկոլ Փաշինյանի վերաարտադրությա՞նը, այսինքն ուղղորդո՞ւմ են հասարակությանը, Քոչարյանն արձագանքեց. «Այո, դուք չեք տեսնո՞ւմ, որ փորձում են ուղղորդել»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի, եթե Ադրբեջանը համաձայնի ներկայացված պայմաններին, ապա դելիմիտացիայի մասին փաստաթուղթը 100 տոկոսով բխում է Հայաստանի շահերից եւ ինքը դա կստորագրի, Քոչարյանն ասաց. «Վերջին երեք տարում դուք քանի անգամ եք լսել Հայաստանի շահերի հետ 100 տոկոսանոց համընկնելու մասին հավաստիացումներ այս կամ այն ուղղությամբ: մենք մշտապես ենք լսում նման հայտարարություններ, այդ դեպքում ինչու ենք հայտնվել այսօրվա տխուր վիճակում: Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի այդ հարցը պետք է ինքն իրեն տա: Ես կարող եմ միանշանակ ասել, որ որեւէ մեկ քայլ, որը կբխեր ՀՀ շահերից, չի արվել այս 3 տարվա ընթացքում ընդհանրապես: Անվտանգության ոլորտում մեկ, Ղարաբաղի հարցի կարգավորման ոլորտում երկուս, եւ տնտեսական բարեփոխումների ոլորտում երեք, ոչ մի քայլ չի արվել: Եթե դուք գիտեք այդ քայլերի մասին, ասեք, մեկ օրինակ բերեք» :

  • Կիսվել: