Պետք է ամեն ինչ անենք, որ ՀՀ-ն լինի անվտանգ և ապահով, դա է Վազգեն Սարգսյանի պատգամը եղել. Անդրանիկ Քոչարյան
«Մենք պետք է Վազգեն Սարգսյանի մտքերն իրականություն դարձնենք, սիրենք մեր երկիրը և ամեն ինչ անենք, որ լինի անվտանգ և ապահով, դա է իր պատգամը եղել և այն ինչը ինքը չկարողացավ անի, հետագա սերունդները գիտակցլով այդ ամենը պետք է իրականություն դարձնեն»,- այս մասին այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՔՊ պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Վազգենի թե՛ ծննդյան, թե՛ մահվան օրը Եեռաբլուրում միշտ մարդաշատ է , որովհետև նրա կարիքը միշտ զգացվել է և զգացվում է, և դա մեզ բոլորիս պետք է: Վազգենը կարողացավ անել այն, ինչը մեր սերունդը կարողացավ ամբողջացնել և դարձնել իրականություն՝ ստեղծել կանոնավոր բանակ»,- ընդգծեց նա:
Հարցին, ինչպես հիմա էլ կազմել 500 մահապարտների խումբ, պատասխանեց. «Հավատը պետք է վերականգնել, Վազգենն ուներ, դրան հասնելը նշանակում է նվիրում»: