Պետք չի մութ սենյակում սև կատու փնտրել. վարչապետն ասել է, թե ինչու չի մեկնել ՌԴ. Կոնջորյան
Ես առաջնորդվում եմ վարչապետի պաշտոնական հայտարարություններով և կարծում եմ, որ պետք չի մութ սենյակում սև կատու փնտրել։ Այս մասի այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վարչապետի՝ Սանկտ Պետերբուրգ չգնալուն, ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Վարչապետն արդեն հանդես է եկել գրառմամբ և նիստին մասնակցելու-չմասնակցելու վերաբերյալ իր մեկնաբանությունն արել է։ Օրվա ընթացքում նաև որոշում կկայացնի ԵԱՏՄ-ի մասով»,-հավելեց նա։