ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պետք չէ վախենալ ոչ Թուրքիայից, ոչ Ադրբեջանից, բայց ռիսկեր ու վտանգներ կան. Պաշտպանության նախկին նախարար

Պետք չէ վախենալ ոչ Թուրքիայից, ոչ Ադրբեջանից, բայց ռիսկեր ու վտանգներ կան. Պաշտպանության նախկին նախարար

«Հայաստան» դաշինքը դեմ չէ ոչ խաղաղությանը, ոչ սահմանազատման ու սահմանագծման խնդիրներին, ոչ էլ հարևանների հետ համապատասխան հարաբերություններ ձևավորելուն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Բայց յուրաքանչյուր գործընթաց իր ընթացակարգերն ունի ու այդ գործընթացի իրականացման իր պայմաններն ունի: Ես տեսնում եմ, որ այսօր Հայաստանի նկատմամբ Թուրքիայի ու Ադրբեջանի վարած քաղաքականությունը՝ արտահայտված հռետորաբանությամբ, իրենց երկրի ներսում հայատյացությամբ, ճնշումներով եւ գործնական քայլերով, որն ուղղված է ՀՀ տարածք մտնելուն, մարտական գործողությունների սանձազերծելուն, սահմանամերձ բնակչության բնակչության նկատմամբ ահաբեկչություններով, իրենք պատրաստ են գնալ այսպիսի քայլերի:

Իհարկե, պետք չէ վախենալ ոչ Թուրքիայից, ոչ Ադրբեջանից, եթե Ժիրայր Լիպարիտյանն ասում է, որ պետք չէ վախենալ, մենք վաղուց արդեն չենք վախենում ու նախորդ պատերազմի ժամանակ էլ չենք վախեցել, բայց ռիսկեր ու վտանգներ կան: Նախկին իշխանությունների ժամանակ էլ դիվանագիտական հարաբերությունների, սահմանների հետ կապված խնդիրները կարող էին լուծվել առանց նախապայմանների: Իսկ այսպես առանց պայմանավորվածության գնալ նրանց հետ հարաբերությունների, նշանակում է քար նետել այն ողջ գործընթացի վրա, որ նախկինում իրականացվել է Հայաստանի կողմից Թուրքիայի հետ ունեցած խնդիրների հետ կապված», - ասաց նա:

  • Կիսվել: