երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Պետք չէ ինչ-որ իդիոտ տեսքտեր արտաբերել, քանդեք այնտեղ, որտեղ քանդելու բան կա. Նաիրա Զոհրաբյան

Պետք չէ ինչ-որ իդիոտ տեսքտեր արտաբերել, քանդեք այնտեղ, որտեղ քանդելու բան կա. Նաիրա Զոհրաբյան

Պետք չէ ազգայինը հակադրության մեջ դնել ժամանակակիցի հետ, ինչ-որ իդիոտ տեսքտեր արտաբերել, փորձել «լժեմոդերնիստական» անհեթեթ գաղափարներ ներարկել։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով պատերին «նկար ճպացնելու», քվեախցիկը կրծքով փակելու մասին։

«Քանդելու շատ բան կա, սակայն քանդեք այնտեղ, որտեղ քանդելու բան կա։ Եթե այսօր իշխանությունները հանրակրթական դպրոցների ուսուցիչներին հանձնարարի անել այն, ինչ նրանք անում էին տարիներ շարունակ, նրանք կանեն:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ գերակշիռ մեծամասնությունն անելու է, հանկարծ մեկը թող չասի, որ բոլորի մոտ մտածողության հեղափոխություն է տեղի ունեցել:

Ըստ նրա՝ վերջին շրջանում որոշ «լժեմոդերնիստներ» շատ արհեստական օրակարգ են առաջ բերում՝ ազգայինը հակասության մեջ դնելով ժամանակակիցի հետ.
 
«Իսկ ո՞վ է ասել, որ դրանք հականիշներ են: Ազգայինը կարող է լինել շատ էլ ժամանակակից: Ես անարխիստ չեմ, բայց ստիպված եմ ցիտել անարխիստ Բակունինի միտքը, որի ամեն բառի տակ ստորագրում եմ՝ «Ժամանակակիցը հակաէսթետիկի և այլասերվածության էպատաժային քարոզը չէ: Քո ինքնության «ես»-ից փախուստը բնորոշ է մարտնչող գավառականներին, քո ինքնության հանդեպ հիստերիկ բարդույթներ ունենալը բնորոշ է չկայացածներին: Ես տոլեռանդ եմ մինչ այն պահը, երբ չեն ներխուժում իմ անձնական տարածք՝ առանց իմ թույլտվությունն ունենալու»:

  • Կիսվել: