հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պետք չէ Հռոմի պապից կաթոլիկ լինել, Հռոմի պապը ես եմ․ Փաշինյանը վրդովվեց նախարարությունների աշխատանքի պատճառով

Պետք չէ Հռոմի պապից կաթոլիկ լինել, Հռոմի պապը ես եմ․ Փաշինյանը վրդովվեց նախարարությունների աշխատանքի պատճառով

Եկեք անօրինական գործողություններով իրավական կոչեր անենք, եկեք բռնության մասին կես ժամ քննարկում ունենանք, բայց փոխարենը ինքներս մեզ թույլ տանք անօրինական գործողություններ իրականացնել, դա կստացվի, ճիշտ ճանապարհին ենք։ Այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Նիստի ժամանակ բուռն քննարկման առարկա դարձավ ՀՀ ՊԵԿ 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի հարցը: Ֆինանսների նախարարն առաջարկեց ձեռնպահ մնալ` այս ձևով նախագիծն առաջ տանելուց։

Վարչապետն արձագանքեց քննարկմանը․ «Մենք ունենք մեծ նախարարություններ՝ լի պարապ մարդկանցով, որոնց միակ ակնկալիքն այն է, թե երբ է լրանում ժամը, որ գնան տուն: Եվ պետք չէ Հռոմի պապից կաթոլիկ լինել, տվյալ դեպքում Հռոմի պապը ես եմ»,- բարկացած ասաց նա։

Փաշինյանը նաև հավելեց. «Մեկ-մեկ նախարարություններից փաստաթղթեր է գալիս, ուզում ես ասել, որ դասարանի երեխա է գրել»: 

Նրա խոսքով՝ համակարգը ստեղծածներն են, որ հիմա ասում են, թե բուհական համակարգում կիբերնետիկայի ֆակուլտետից ինչպես եք ուզում հանել հայոց լեզուն, պատմությունը:

  • Կիսվել: