Պետք չէ բացառել ՀՀ հետ անվտանգության մասին համաձայնագրի ստորագրման հարցի քննարկումը. Դիակո Հոսսեինի
Զորավարժություններն անհրաժեշտ են, բայց միայն դրանք բավարար չեն: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Իրանի նախագահի աշխատակազմին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի միջազգային ծրագրի տնօրեն, իրանական վերլուծաբան Դիակո Հոսսեինին:
Նա նշել է. ՛՛Եթե Ադրբեջանի ու իսրայելական ռեժիմի միջև ապակառուցողական համագործակցությունը շարունակվի՝ Իրանի կենսական կարևորության շահերը հաշվի չառնելով, ապա պետք չէ բացառել ՀՀ հետ անվտանգության մասին համաձայնագրի ստորագրման հարցի քննարկումը, որը կներառի նաև ԱԹՍ-ների ու հրթիռների կիրառման ուսուցումը, դրանցով վերազինումը, ինչպես նաև Սյունիքի արվարձանում ռազմական տեղակայումը՝ խաղաղության հաստատման համար՛՛: