հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Պետական ծառայության պաշտոնի անձնագրում կմտցվեն առավել մեղմ սահմանափակումներ

Պետական ծառայության պաշտոնի անձնագրում կմտցվեն առավել մեղմ սահմանափակումներ

Ազգային ժողովում այսօր քվեարկության դրվեցին երեկ քննարկված նախագծերը: 

Քվեարկության դրվեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Վիկտոր Ենգիբարյանի, Սերգեյ Ատոմյանի, Կորյուն Մկրտչյանի, Սերգեյ Մովսիսյանի և Քրիստինե Պողոսյանի կողմից ներկայացված՝ «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 80 կողմ, 2 դեմ և 19 ձեռնպահ ձայներով: 

«Առաջարկվում է պետական ծառայության պաշտոնի անձնագրում բարձրագույն, գլխավոր և առաջատար պաշտոնների համար սահմանել մասնագիտական աշխատանքային փորձի առավել մեղմ սահմանափակումներ: Նախաձեռնությամբ նախատեսվում է պահանջվող առնվազն հինգ տարվա պետական ծառայության ստաժը փոխարինել երեք տարով, իսկ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժը փոխարինել կրկին երեքով»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը: 

  • Կիսվել: