երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Պետական կառավարման համակարգում կան մարդիկ, ովքեր իրենց կյանքի օրակարգը ձևավորել են օրվա մեջ ստացվող մաղարիչների թվի. վարչապետ

Պետական կառավարման համակարգում կան մարդիկ, ովքեր իրենց կյանքի օրակարգը ձևավորել են օրվա մեջ ստացվող մաղարիչների թվի. վարչապետ

Մեր քաղաքական ուղենիշը պետք է հստակ անենք, գործարար միջավայրի հետ կապված Հայաստանում պետք է ստեղծվեն հնարավոր լավագույն պայմանները։ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, օրեր առաջ անվտանգության խորհուրդը զեկույց էր պատրաստել գլոբալ ցուցիչներում Հայաստանի շարժընթացի վերաբերյալ:

«Այսօր պետական կառավարման համակարգում շարունակում են լինել մարդիկ, ովքեր երկար տարիներ էդ նույն կաբինետներում նստած իրենց գլոբալ կյանքի օրակարգը ձևավորել են ըստ օրվա մեջ ստացվող մաղարիչների թվի։ Այդ մարդիկ շատ չարացած են այսօր ներկաների վրա, հեղափոխության վրա, ամեն ինչի վրա։ Եթե մի քիչ հարմար զոհ է գտնվում, որ մտնում է իրենց կաբինետ, ամբողջ չարությունը պարպում են էդ մարդկանց վրա։ Ես ուզում եմ մենք հստակ արձանագրենք, որ էդ մարդկանց գտնել ու լիցքաթափվելու հնարավորություն տալ, թող գնան մաքուր օդ շնչելու, ուրիշ զբաղմունք գտնեն»,-ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով պետական կառավարման համակարգին, ասաց, որ այստեղ իրենց առաջին սկզբունքը պետք է լինի բժշկական՝ չխանգարել ու որտեղ հնարավոր է՝ օգնել։

«Մենք ասել ենք՝ չենք եկել գերանդին առնենք ու հնձենք, պետական կառավարման համակարգում կադրային ջարդ անենք, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ սահուն անցկացնելու մեր ցանկությունը պետք է չարաշահվի և այսօր չարաշահվում է: Ես ասում եմ՝ հերիք ա, էդ մարդիկ պետք է թողնեն, գնան ու զբաղվեն ուրիշ գործով, կարող են նույնիսկ ընդդիմադիր գործունեություն ծավալել, հիմա դա բավականին եկամտաբեր է»,-ասաց ՀՀ վարչապետը։

  • Կիսվել: