երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Պետական հեղաշրջումն Ուկրաինայում ընդդիմություն է իրականացել է ԿՀՎ-ի աջակցությամբ. Պուտին

Պետական հեղաշրջումն Ուկրաինայում ընդդիմություն է իրականացել է ԿՀՎ-ի աջակցությամբ. Պուտին

 2014 թվականին Ուկրաինայում պետական հեղաշրջումն իրականացրել է զինված ընդդիմությունը՝ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) աջակցությամբ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
 
Պուտինի հարցազրույցը Թաքեր Կառլսոնին հրապարակվել է Կրեմլի կայքում: Հարցազրույցում ՌԴ նախագահն ասել է, որ Մայդանում անկարգություններ սկսվելուց առաջ ԱՄՆ-ն խնդրել է «հանգստացնել» Վիկտոր Յանուկովիչին և խոստացել է դրա դիմաց «հանգստացնել» ընդդիմությանը:
 
«Ինչպես մեզ խնդրել էին ամերիկացիները, Յանուկովիչը չի կիրառել ո՛չ զինված ուժեր, ո՛չ ոստիկանություն։ Իսկ Կիևում զինված ընդդիմությունը պետական հեղաշրջում է իրականացրել։ Ինչպե՞ս հասկանալ դա: Դուք ընդհանրապես ո՞վ եք՝ ուզում էի հարցնել Միացյալ Նահանգների այն ժամանակվա ղեկավարությանը», - ասել է Պուտինը։
 
Կառլսոնը հարցրեց, թե ում աջակցությամբ է իրականացվել պետական հեղաշրջումը։
«ԿՀՎ-ի աջակցությամբ, իհարկե։ Կազմակերպություն, որի համար ինչպես հասկանում եմ, դուք ժամանակին ուզել եք աշխատել: Գուցե փառք Աստծո, որ ձեզ չեն վերցրել: Չնայած դա լուրջ կազմակերպություն է, ես հասկանում եմ, իմ նախկին գործընկերներն են, չէ որ ես աշխատել եմ Առաջին գլխավոր վարչությունում, դա Խորհրդային Միության հետախուզությունն է: Նրանք միշտ մեր ընդդիմախոսներն են եղել։ Աշխատանքը աշխատանք է», - պատասխանել է ՌԴ նախագահը:
Պուտինը նշել է, որ տեխնիկապես ԿՀՎ-ն ամեն ինչ ճիշտ է արել, բայց քաղաքական տեսանկյունից դա մեծ սխալ էր, նրանք պետք է իմանային, թե ինչի է դա հանգեցնելու։
 
Նրա խոսքով՝ Ռուսաստանն ուզում է Ուկրաինայի իրավիճակը բանակցությունների միջոցով լուծել, և Մոսկվան արդեն հասել է դրան, Ստամբուլում ստեղծվել է մի մեծ փաստաթուղթ, որը նախաստորագրել է ուկրաինական պատվիրակության ղեկավար Դավիթ Արախամիան, փաստաթղթի քաղվածքի վրա դրված է նրա ստորագրությունը:
 
 
 

  • Կիսվել: