շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Պետական համակարգում բոլորը պետք է պատվաստված լինեն. Նիկոլ Փաշինյան

Պետական համակարգում բոլորը պետք է պատվաստված լինեն. Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ որոշ շրջանակների կողմից հակապատվաստումային քարոզչություն անելուն, ինչպես նաև պատվաստման անհրաժեշտությանը: 

«Սկզբում, երբ ՀՀ-ում մարդիկ սկսեցին կորոնավիրուսից մահանալ, ամեն օր այդ մահերը վերցնում էին ու քաղաքական շահարկման առարկա դարձնում: Նրանց պետք է, որ հնարավորինս շատ մարդ մահանա, որպեսզի ասեն, որ կառավարությունը չի կարողանում կորոնավիրուսի դեմ պայքարել: Ինչո՞ւ ենք բողոքում, որ ինչ-որ մարդիկ ինչ-որ բան են անում: Կա հստակ պետության պարտավորություն, վարչական լծակները գործադրեք, պետք է պատվաստումը գնա առաջ: Առողջապահության նախարարությունից չեմ ուզում լսել բողոք, որ խանգարում են պատվաստման գործընթացներին: Պետությունն ունի իր բոլոր լծակները ընդունել անհրաժեշտ իրավական ակտեր, եթե անհրաժեշտ է, ընդունել օրենքներ և գնալ, իրականացնել պատվաստման գործընթացը»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ավելացրեց, որ պետական համակարգում բոլորը պետք է պատվաստված լինեն:

«Անձամբ բոլոր առաջին դեմքերը պատասխանատվություն են կրում դրա համար: Պատասխանատու ասում եմ՝ իմ ընտանիքի բոլոր անդամները, բացի մանկահասակ երեխաներից, բոլորը պատվաստված են»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը դիմեց նաև իրավապահ մարմիններին՝ կոչ անելով խիստ միջոցներ ձեռնարկել: 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: