շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Պետական գաղտնիքի գործով ինձ չեն կանչել հարցաքննության, որովհետև բնության մեջ չի կարող այդպիսի բան լինել. Աղազարյան

Պետական գաղտնիքի գործով ինձ չեն կանչել հարցաքննության, որովհետև բնության մեջ չի կարող այդպիսի բան լինել. Աղազարյան

Եթե ես արտահոսք եմ կատարել  մեր խմբակցության նիստերից և քննարկումներից, ապա դա ես համարում եմ դավաճանություն թիմի նկատմամբ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանը:

«Եթե այդ Պավլիկ Մարոզովները լրագրողների ներկայությամբ կհիմնավորեն, ընդամենը ցույց տան մի քանի դեպքեր, որ այդ բանը տեղի է ունեցել, ես իմ մանդատը վայր կդնեմ: Դա ասել եմ առաջին օրվանից»,-ասաց նա:

Հարցին՝ արդյոք պետական գաղտնիքի ենթադրյալ հրապարակման գործով իիրեն կանչել են հարցաքննության, Աղազարյանը բացասական պատասխան տվեց. «Ոչ, ինձ չեն կանչել այդ գործով հարցաքննության: Բնության մեջ չի կարող այդպիսի բան լինել, որովհետև ես ինքս պետական գաղտնիքի չեմ տիրապետում: Ես կարող եմ պետական գաղտնիքի ծանոթանալ, որը թույլատրված է պատգամավորներին, հստակ ընթացակարգով՝ գնում ես, համապատասխան բաժին, դիմում ես գրում, խնդրում ես ներկայացնել տվյալ փաստաթուղթը, տվյալ փաստաթուղթը բերում են քեզ ներկայացնում, տեղում կարդում ես, ծանոթանում ես, հետ ես տալիս: Այդպիսի իրավիճակ ես իմ պատգմավորի յոթ տարվա մեջ չեմ եղել:

Իսկ եթե խաշի սեղանի շուրջ որևէ պաշտոնյա, ամենաբարձր աստիճանի պաշտոնյա, թեկուզ Նիկոլ Փաշինյանը, իր խոսքի մեջ որևէ բան է ասել, որը պարունակել է պետական գաղտնիք, ես էլ չորս ժամ հետո խորովածի սեղանի շուրջ եմ կիսվել իմ ընկերների հետ, կներեք դա...: Քանի որ ես չեմ տիրապետում, որն է այդ համարվում պետական գաղտնիք կամ որը պետական գաղտնիք չի, հետևաբար պետք է ասել, որ այդպիսի իրավիճակ չի եղել»,- ընդգծեց նա:

  • Կիսվել: