ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պետական եկամուտների կոմիտեի թիմը  հաղթել է ամենամյա բոուլինգի մրցաշարում

Պետական եկամուտների կոմիտեի թիմը հաղթել է ամենամյա բոուլինգի մրցաշարում

Պետական եկամուտների կոմիտեի բոուլինգի թիմը հաղթող է ճանաչվել Հայաստանի պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հանրային ծառայությունների աշխատողների ճյուղային արհմիության նախաձեռնությամբ տեղի ունեցած ամենամյա բոուլինգի մրցաշարում։  Թիմային 8-րդ առաջնությունը նվիրված է Հայաստանի պետական հիմնարկների արհմիության 90 ամյակին:
 
Ինչպես հայտնում են ՊԵԿ մամուլի ծառայությունից, մրցաշարում առաջին տեղը զբաղեցրել է Պետական եկամուտների կոմիտեի թիմը՝ արժանանալով ճյուղային արհմիության գավաթին: Թիմի անդամները նաև պարգևատրվել են ոսկե մեդալներով և պատվոգրերով:
 
Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Հայաստանի պատմության թանգարանի և Երևանի քաղաքապետարանի արհմիության թիմերը։
Հիշեցնենք, որ ՊԵԿ թիմը արդեն երկրորդ տարին անընդմեջ բոուլինգի մրցաշարում առաջին տեղն է զբաղեցնում։

  • Կիսվել: