ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պեսկովը՝ Փաշինյանի Արևելյան տնտեսական համաժողովի մասնակցության մասին

Պեսկովը՝ Փաշինյանի Արևելյան տնտեսական համաժողովի մասնակցության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Արևելյան տնտեսական համաժողովին (ԱՏՖ) վաղուց է քննարկվել։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Պատասխանելով հարցին՝ հրավիրել են արդյոք Ադրբեջանին, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտնել է. «Ոչ։ Բավականին վաղուց է հայկական կողմի հետ պայմանավորվածություն ձեռք բերվել այն մասին, որ պարոն Փաշինյանը կժամանի համաժողովին, առավել ևս, որ մեր հայ գործընկերներն այդ երկրամասում չեն եղել»։

Պեսկովը նշել է, որ արդեն ժամանած բանակցային խմբերի անդամները բառացիորեն հիացած են նրանով, ինչ տեսել են։

Հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 6-9-ն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:

Կառավարության ղեկավարը Վլադիվոստոկում կմասնակցի «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին, որը տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ պետությունների ղեկավարների մասնակցությամբ:

Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը:

  • Կիսվել: