երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Պեսկովը՝ ԼՂ հարցով Թուրքիայի հետ համատեղ աշխատանքային խմբի ստեղծման մասին

Պեսկովը՝ ԼՂ հարցով Թուրքիայի հետ համատեղ աշխատանքային խմբի ստեղծման մասին

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը: Այս մասին ասել է ՌԴ  նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մենկնաբանելով  տեղեկությունն առ այն, որ Թուրքիան ՌԴ-ին առաջարկել է ԼՂ հարցով աշխատանքային խումբ ստեղծել:

 

«Շաբաթ մենք հայտնել ենք այն թեմաների մասին, որոնք շոշափվել են նախագահներ Պուտինի և Էրդողանի հեռախոսազրույցի ժամանակ: Ես այդ հաղորդագրությանը հավելելու բան չունեմ: Ղարաբաղի թեման իսկապես քննարկվել է»,-ասել է Պեսկովը։

Ավելի վաղ Ria.ru-ն հայտնել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում ղարաբաղյան հարցի լուծման համար աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկով է հանդես եկել:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: