Պեսկովը հերքում է, թե ընտրությունների առնչությամբ Մոսկվան օգտագործում է ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության թեման
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կտրականապես համաձայն չէ այն պնդումների հետ, թե ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության թեման Մոսկվան օգտագործում է այդ երկրում ընտրությունների առնչությամբ։ Այս մասին նա ասել է այսօր լրագրողների հետ զրույցում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Ոչ,- պատասխանել է նա լրագրողների համապատասխան հարցին։ -Հայաստանում մենք չենք օրենք ընդունել։ Հայաստանն է օրենք ընդունել, որ իրենք կողմնորոշվում են դեպի ԵՄ։ Այսինքն՝ դա միայն հռչակագիր չէ։ Մենք ի՞նչ կապ ունենք,- վրդովվել է Կրեմլի ներկայացուցիչը։ - Մենք չափազանց մեծ ենք, որպեսզի կապ ունենանք։ Դա երկկողմանի երթևեկությամբ ճանապարհ է»,- հավելել է նա՝ խոսելով Մոսկվայի և Երևանի համար ԵԱՏՄ-ին անդամակցության հնարավոր փոխադարձ օգուտների մասին։


