ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պեսկովը հայտնել է, թե ինչ մթնոլորտում է անցել Պուտին-Բայդեն առցանց գագաթնաժողովը

Պեսկովը հայտնել է, թե ինչ մթնոլորտում է անցել Պուտին-Բայդեն առցանց գագաթնաժողովը

ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի զրույցի տոնայնությունն առցանց բանակցությունների ժամանակ չափազանց հստակ էր և երկիմաստություն չհանդուրժող:

Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման շրջանակում Պավել Զարուբինին տված հարցազրույցում։

«Նախագահները, բնականաբար, ցույց են տալիս միմյանց շփման, բարի շփման հատկանիշները, սակայն որոշակի հարցերի քննարկումների տոնի տեսանկյունից ելնելով՝ դա չափազանց հստակ տոնայնություն է, որն անհանդուրժող է երկիմաստության նկատմամբ ինչպես նախագահ Պուտինի, այնպես էլ նախագահ Բայդենի կողմից»,- մեկնաբանել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ նախագահներն առցանց բանակցություններ են վարել դեկտեմբերի 7-ին: Բանակցություններն այնցել են փակ ռեժիմով և տևել են երկու ժամ: Ըստ մամուլի հաղորդագրությունների՝ առաջնորդների ուշադրութան կենտրոնում է եղել Ուկրաինայի հարցը:

  • Կիսվել: