երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Պեսկովը հայտնել է` ինչ են քննարկելու Պուտինը և Փաշինյանը․ փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում

Պեսկովը հայտնել է` ինչ են քննարկելու Պուտինը և Փաշինյանը․ փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ այսօր կայանալիք հանդիպխմանը ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հարցը, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին ռուս զինվորականների տեղակայումը և երկկողմ հարաբերությունները։

Պեսկովն ընդգծել է, որ փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում:

"Օրվա երկրորդ կեսին նախատեսված է հանդիպում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, ով աշխատանքային այցով կլինի Մոսկվայում։ Կլինի Փաշինյանի հետ շփում, այնուհետեւ նրանք կշարունակեն շփումը, նախագահ-վարչապետ՝ աշխատանքային ճաշի ձեւաչափով։

Սա կարեւոր, եւ, փաստորեն, առաջին արտասահմանյան այցն է, որը Փաշինյանը իրականացնում է խորհրդարանական ընտրություններում բավականին վստահ, համոզիչ հաղթանակից հետո", - ասել է Պեսկովը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: