երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Պեսկովն անդրադարձել է ՀՀ խորհրդարանական ընտրություններին ՌԴ-ի հավանական միջամտության մասին հայտարարություններին

Պեսկովն անդրադարձել է ՀՀ խորհրդարանական ընտրություններին ՌԴ-ի հավանական միջամտության մասին հայտարարություններին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է հայտարարություններն այն մասին, թե իբր Ռուսաստանը միջամտելու է Հայաստանի խորհրդարանական ընտրություններին, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես են Կրեմլում վերաբերվում Մոսկվայի՝ հայաստանյան ընտրական գործընթացին իբր միջամտելու հետ կապված եվրոպացի պաշտոնյաների կարծիքին՝ Պեսկովը, մասնավորապես, նշել է. «Եվրոպական ներկայացուցիչներն ամեն ինչում տեսնում են Մոսկվայի միջամտությունը։ Ամենուր և ամեն ինչում: Սա հին երգ է, նրանք կատարելապես գիտեն այս երգի նոտաները, և իհարկե, Հայաստանի ընտրությունների դեպքում նույնպես կերգեն այն»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել էր, որ Եվրամիությունն արագ արձագանքման խումբ կուղարկի Հայաստան՝ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հնարավոր սպառնալիքներին հակազդելու համար: Նրա խոսքով՝ Բրյուսելը «Հայաստանին մենակ չի թողնի. ճնշման ներքո գտնվող ժողովրդավարությունները կարող են հույս դնել Եվրոպայի վրա»:

Իսկ մարտին եվրակոմիսար Մարթա Կոսը Երևանում հայտարարել էր մի շարք երկրներում ժողովրդավարական գործընթացներին խոչընդոտելու «որոշ դերակատարների չարամիտ փորձերի» մասին՝ հիշատակելով Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները: 

  • Կիսվել: