հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՌԴ-ն ակնկալում է, որ Հայաստանը կշարունակի աշխատանքը ՀԱՊԿ ձևաչափով. Պեսկով

ՌԴ-ն ակնկալում է, որ Հայաստանը կշարունակի աշխատանքը ՀԱՊԿ ձևաչափով. Պեսկով

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կշարունակի իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) աշխատանքներին: Այս մասին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է Առաջին ալիքի եթերում:

«Մենք ուշադրություն ենք հրավիրել այն հայտարարության վրա, որն արել է [Հայաստանի] արտաքին գործերի նախարարությունը, այդ կազմակերպության հետագա աշխատանքներին մասնակցությունից հրաժարվելու ինչ-որ ծրագրերի բացակայության մասին», - ասել Է Կրեմլի ներկայացուցիչը:

«Դա շատ կարեւոր է ։ Այդ պատճառով բոլորը ելնում են նրանից, որ, բնականաբար, մեր հայ ընկերների հետ զրույցը կշարունակվի», - ընդգծել Է Պեսկովը։

Նա հավելել է, որ Կրեմլում հույս ունեն, որ արդեն հետագա շփումների ժամանակ հայկական կողմն ավելի ակտիվ մասնակցություն կունենա աշխատանքներին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: