ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ՊԵԿ նախագահն առաջարկեց ապրիլի 19-ը սահմանել Հարկ վճարողի օր

ՊԵԿ նախագահն առաջարկեց ապրիլի 19-ը սահմանել Հարկ վճարողի օր

Հայաստանում կսահմանվի Հարկ վճարողի օր. Կառավարությունը հավանություն է տվել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին:

«Հաշվի առնելով հանգամանքը, որ պետության և հարկ վճարողի հարաբերությունները չեն սահմանվում միայն վերջիններիս կողմից սահմանված պարտավորությունների կատարմամբ, այլ ընդգրկում են առավել լայն շրջանակ: Պետականաշինության գործում հարկ վճարողի դերն ըստ արժանվույն գնահատելու և պետության ու հարկ վճարողների միջև գործընկերային հարաբերությունների զարգացման նպատակով նրկայացվել է առաջարկը»,- նշեց ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ ներկայացնելով «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: 

Առաջարկվում է Հարկ վճարողի օր սահմանել ապրիլի 19-ը: Սա այն օրն է, երբ 1992 թվականին առաջին անգամ ընդունվել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքը:

  • Կիսվել: