ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՊԵԿ-ն ու ԿԲ-ն աշխատում են, որ բոլոր ՀԴՄ սարքերում POS տերմինալներն ակտիվանան

ՊԵԿ-ն ու ԿԲ-ն աշխատում են, որ բոլոր ՀԴՄ սարքերում POS տերմինալներն ակտիվանան

«Պետական եկամուտների կոմիտեն և Կենտրոնական բանկը համատեղ աշխատում են, և պայմանավորվածություն կա, որ մինչև այս տարվա վերջ հանրապետության բոլոր առևտրի կենտրոններում, որտեղ ըստ պահանջի պետք է նոր սերնդի ՀԴՄ լինի, POS տերմինալներ տեղադրվեն»,- կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նշեց, որ հանրապետությունում կա 61 921 նոր սերնդի ՀԴՄ, որոնցից 12 546-ն ունեն անկանխիկ ստանալու հնարավորություն։ «Նոր սերնդի ՀԴՄ նշանակում է, որ ցանկացած ՀԴՄ սարքի տիրապետող կարող է դիմել բանկին և ակտիվացնել POS տերմիանալով վճարում ընդունելու հնարավորությունը։ Եվ 49 375-ի մոտ այդ ծառայությունն ակտիվացված չէ։ Հիմա ԿԲ մեր գործընկերներն այնպես են անում, որ կարճ ժամկետում և նաև ընդունելի ու մատչելի սակագներով կամ գրեթե առանց սակագների ապահովեն, որպեսզի 49 375 ՀԴՄ-ի վրա POS տերմինալն ակտիվացված լինի։ Իսկ հին սերնդի 514 ՀԴՄ է մնացել ընդհանուր հանրապետությունում, որն օրենքի խախտմամբ է։ Մենք բազմիցս ծանուցել ենք, չենք փորձել տուգանել կամ այլ սանկցիոն միջոցներ կիրառել, բայց հիմա ստիպված ենք նաև դա անել»,- նշեց Բադասյանը։

  • Կիսվել: