Պայթյուններ լսելու դեպքում, խուճապի չմատնվել. Արցախի ԱԻՊԾ-ն զգուշացնում է
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են.
«Հարգելի հայրենակիցներ.
Այս պահին ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերն աշխատում են Ստեփանակերտում և քաղաքի հարակից տարածքում։
Հայտնաբերված զենք-զինքմթերքը ոչնչացվում է տեղում։
Ուստի, խնդրում ենք, պայթյուններ լսելու դեպքում խուճապի չմատնվել»։





