ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պայքարը մտել է նյարդերի պայքարի փուլ, որտեղ շատ կարևոր է, թե ում նյարդերն առաջինը տեղի կտան. Արթուր Ղազինյան

Պայքարը մտել է նյարդերի պայքարի փուլ, որտեղ շատ կարևոր է, թե ում նյարդերն առաջինը տեղի կտան. Արթուր Ղազինյան

Պայքարը մտել է նյարդերի պայքարի փուլ, որտեղ շատ կարևոր է, թե ում նյարդերն առաջինը տեղի կտան. Արթուր Ղազինյան։ Այս մասին գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։

Պատգամավորի գրառման մեջ ասվում է․

«Արդեն մի քանի օր է, ինչ թրքահպատակ օկուպացիոն ռեժիմի դեմ պայքարը մտել է նյարդերի պայքարի փուլ, որտեղ շատ կարևոր է, թե ում նյարդերն առաջինը տեղի կտան:

Ընդդիմության երեկվա հուժկու երթը անհանգիստ և բուռն գիշեր է ապահովել հայրենիքի դավաճանի համար: Իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ «նիկոլ մարդասպան», կամ «նիկոլ դավաճան» գոռացող տասնյակ հազարավոր Հայ մարդկանց ձանը հասել է Մոսկվա, ապա կարելի է վստահաբար պնդել, որ կառավարական ամառանոցում անցած գիշեր աննախադեպ «ուրախ է» եղել:

Դավաճանի Մոսկվա այցին զուգահեռ այսօր առավոտյան նկատվեց ոստիկանության «կարմիր գլխարկների» անբնական վարքագիծ. գազազած հարձակվում էին հայկական եռագույնով մեքենաների վրա ու ապօրինի կերպով բերման ենթարկում որևէ օրենք չխախտած վարորդներին:

Փաստորեն կարելի է արձանագրել, որ նյարդերի պայքարում նիկոլները պարտվեցին:

Իսկ շատ շուտով կարձանագրվի նաև սրանց վերջնական պարտությունը․․․»։

  • Կիսվել: