չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Պայմանագրայիննները  չպետք է շաբաթվա կեսը զբաղվեն, օրինակ՝ գյուղատնտեսությամբ, մյուս կեսը՝ զինվորականությամբ․ Փաշինյան

Պայմանագրայիննները չպետք է շաբաթվա կեսը զբաղվեն, օրինակ՝ գյուղատնտեսությամբ, մյուս կեսը՝ զինվորականությամբ․ Փաշինյան

Պայմանագրային և պրոֆեսիոնալ հասկացությունների միջև մենք պետք է որոշակի տարբերակում մտցնենք՝ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում ՀՀ Կառավարության ծրագրի 2020 թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ:

«Պայմանագրային մեծ թվով զինծառայողներ ընդգրկված են մարտական հերթապահության մեջ, բայց մեր պայմանագրայինները, ըստ էության, 14 օր իրականացնում էին մարտական հերթապահություն, 14 օր գնում զբաղվում էին իրենց գործերով՝ մեկը՝ գյուղատնտեսությամբ, մյուսը՝ այլ աշխատանքներով, և մարտական պատրաստության բարձրացման հետ կապված աշխատանքները շատ թերի էին ու սահմանափակ:

Պրոֆեսիոնալ զինվորականն ինչո՛վ է տարբերվում. նախ՝ արդեն ասացի, որ, կարծում եմ՝ սահմանների պահպանությունը պետք է իրականացնեն սահմանապահները: Զինված ուժերը ոչ պատերազմական իրադրության ժամանակ պետք է գտնվեն իրենց մշտական տեղակայման վայրերում, նրանք պետք է 24 ժամ, շաբաթվա մեջ 7 օր, ամսվա բոլոր աշխատանքային օրերին զբաղված լինեն բացառապես մարտական պատրաստության խնդիրներով: Այս ընթացքում նրանք չպետք է շաբաթվա կեսը զբաղվեն, օրինակ՝ գյուղատնտեսությամբ, մյուս կեսը՝ զինվորականությամբ. նրանք պետք է պրոֆեսիոնալ զբաղվեն իրենց աշխատանքով: Պետք է հասկանանք նաև, որ սա բավականին երկար գործընթաց է: Դա մեկ-երկու օրում, որքան էլ ցավալի է, հնարավոր չէ անել: Այդ գործընթացը սկսվել է, ըստ էության, 2018 թվականին: 2018 թվականին 3-րդ բանակային կորպուսում մասնավորապես մենք սկսեցինք բավականին մեծ ծավալների հատուկ նշանակության, արագ արձագանքման պրոֆեսիոնալ ջոկատների ձևավորումը, և հետագա գործընթացներում այդ կառուցվածքը ցույց տվեց իր արդյունավետությունը»,- ասաց վարչապետը:

  • Կիսվել: