հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի հետ կապված պետք է տեղի ունենա շատ լուրջ վերանայում. Նիկոլ Փաշինյան

Պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի հետ կապված պետք է տեղի ունենա շատ լուրջ վերանայում. Նիկոլ Փաշինյան

Զինված ուժերում լուրջ և խորքային բարեփոխումների անհրաժեշտություն կա: Այս մասին Նիկոլ Փաշինյանն ասաց մայիսի 28-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ:

«Պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի հետ կապված պետք է տեղի ունենա շատ լուրջ վերանայում, պայմանով, որ ինքը պետք է լինի պրոֆեսիոնալ զինվոր: Մեր պայմանագրային զինծառայողների մի մասը (ոչ բոլորը) 14-15 օր մարտական դիրքում հերթապահություն էր անում, հետո գնում էր 14 օր անասնապահությամբ էր զբաղվում, տաքսի էր վարում կամ ուրիշ այլ աշխատանքով զբաղվում:  Պայմանագրային զինծառայողի հաջորդ 15 օրը աշխատանքային ամսվա զինվորական ծառայության հետ ոչ մի կապ չունի»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը շեշտեց` զինվորի գործը պետք է լինի զենքի կիրառման, մարտավարական և ռազմավարական հմտությունները զարգացնելը:

«Մենք պրոֆեսիոնալ բանակ ասելով հասկանում ենք դա: Ընդ որում, մեր պատկերացումը հետևյալն է, որ զինվորը ոչ թե սահմանին խրամատում պետք է լինի, այլ պետք է լինի զորամասում, որովհետև սահման պահելը ոչ թե զինվորի խնդիրն է, այլ սահմանապահի: Այդ ընթացքում զինվորները պետք է լինեն զորամասում, որ անընդհատ զբաղվեն մարտավարության, տեխնիկական միջոցների հմտությունների զարգացմամբ և երբ ահազանգ լինի, որ սահմանի հատում է եղել, իրենք արագ դեպքի վայր հասնելու և միջոցներ ձեռնարկելու հմտություններ ունենան»,- ասաց Փաշինյանը: 

  • Կիսվել: