հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Պատվաստումը ՔՈՎԻԴ-19-ից պաշտպանվելու լավագույն միջոցներից է. ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ

Պատվաստումը ՔՈՎԻԴ-19-ից պաշտպանվելու լավագույն միջոցներից է. ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն իրազեկում է, որ պատվաստումը ՔՈՎԻԴ-19-ից պաշտպանվելու լավագույն միջոցներից է: Պատվաստանյութերը օգնում են իմունային համակարգին ճանաչել թիրախավորված վիրուսը և ստեղծել դրա դեմ պայքարելու համար անհրաժեշտ հակամարմիններ։
 
Պատվաստումից հետո օրգանիզմը պատրաստ է պայքարելու վիրուսի դեմ՝ դրանով իսկ կանխելով հիվանդությունը: Մարդկանց մեծ մասը, ովքեր վարակված են SARS-CoV-2-ով` ՔՈՎԻԴ-19 առաջացնող վիրուսով, առաջին մի քանի շաբաթվա ընթացքում զարգացնում են իմունային արձագանք, սակայն դեռևս պարզ չէ, թե որքան ուժեղ և կայուն է այդ իմունային արձագանքը, և ինչպես է այն տարբերվում տարբեր մարդկանց մոտ։
 
Նույնիսկ եթե նախկինում վարակվել եք ՔՈՎԻԴ-19-ով, պատվաստանյութը գործում է որպես իմունային համակարգը խթանող ուժեղացուցիչ։ Հայտնի են նաև SARS-CoV-2-ով կրկնակի վարակվածության դեպքեր, ինչն ավելի էական է դարձնում պատվաստումների դերը։
 
 

  • Կիսվել: