երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Պատվաստումից հետո ինքնազգացողության ոչ մի փոփոխություն չեմ ունեցել․ Փաշինյան

Պատվաստումից հետո ինքնազգացողության ոչ մի փոփոխություն չեմ ունեցել․ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո ինքնազգացողության փոփոխություն չի ունեցել: Այս մասին վարչապետն ասել է Առողջապահության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ունեցած ելույթում:

«Ես շատ ուրախ եմ արձանագրել, որ մեր բարձրաստիճան պետական պաշտոնյաները իրենք են օրինակ ցույց տալիս պատվաստման: Ես ինքս էլ պատվաստվել եմ, և կարող եմ ասել, որ պատվաստումից հետո ինքնազգացողության ոչ մի փոփոխություն չեմ ունեցել: Դրանից հետո Ազգային ժողովում մի քանի ժամ առաջ անցկացրել եմ տեսախցիկների առաջ»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Նա հավելել է, որ իր պատվաստված գործընկերներից էլ է հետաքրքրվել, և որևէ մեկը աշխատունակության հետ կապված որևէ խնդիր չի ունեցել:

  • Կիսվել: