շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Մենք ուրախ ու երջանիկ ենք, որ ստորագրվեց պատմական համաձայնագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև. Կոբախիձե

Մենք ուրախ ու երջանիկ ենք, որ ստորագրվեց պատմական համաձայնագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև. Կոբախիձե

Մենք ոգևորված ենք, որ շատ դրական միտում է նկատվում տարածաշրջանում համագործակցության կայացման առումով: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

«Ընդգծեցինք միջկառավարական հանձնաժողովի նիստին՝ ուրախ ենք, երջանիկ ենք, որ ստորագրվեց պատմական համաձայնագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև: Դրական միտումները շատ դրական հիմք են ձևավորում մեզ համար, որպեսզի ապահովենք տարածաշրջանում կայունություն, խաղաղություն:

Այս համատեքստում ցանկանում եմ կրկին ընդգծել, որ մենք պատրաստակամ ենք շարունակելու աջակցությունը տարածաշրջանում խաղաղաշինությանը և կայունությանը: Այս առումով Վրաստանը որևէ ջանք չի խնայի»,- ասաց նա:

Ըստ Կոբախիձեի՝ երկու երկրների ժողովուրդների միջև գործընկերություն, բարեկամություն և օրինակելի կապեր կան, և որ երկու երկրների ղեկավարները պատասխանատվություն են կրում ժողովուրդների առաջ՝ խորացնելու բարեկամական ու գործընկերային կապերը:

  • Կիսվել: