կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պատրաստ ենք հարթակ տրամադրել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման համար․ ՌԴ ԱԳՆ

Պատրաստ ենք հարթակ տրամադրել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման համար․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպմանը հանդես է եկել ելույթով։

«Ցանկանում ենք այսօրվա հանդիպումն օգտագործել մեր տարածաշրջանի ամենակարևոր հարցերից մեկը լուծելու համար. նկատի ունեմ Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունացումը։ Համոզված ենք, որ դրան հասնելու ամենակարճ ճանապարհը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների կատարումն է։ Պատրաստվում են մի շարք լրացուցիչ փաստաթղթեր մեր ղեկավարների քննարկման համար։

Ցանկանում ենք հատուկ ուշադրություն դարձնել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ բարձր մակարդակով պայմանավորվածությունների իրականացմանը։ Պատրաստ ենք ամեն կերպ աջակցել դրան, այդ թվում՝ հարթակ տրամադրել ստորագրման համար։ Մենք ունենք մի շարք նկատառումներ, որոնք, հուսով եմ, օգտակար կլինեն:

Սակայն Լեռնային Ղարաբաղին և նրա հետ կապված այլ հարցեր ևս կանոնավոր ուշադրության են արժանի։ Նկատի ունեմ հումանիտար իրավիճակը, որն այժմ մեծ ուշադրություն և մեկնաբանություններ է առաջացնում միջազգային հանրության շրջանում։ Գնահատում ենք, որ մեր ադրբեջանցի բարեկամները հասկանում են Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։ Սա կենտրոնական հարցերից մեկն է»,- ասել է Լավրովը։

Նա նշել է նաև, որ հանդիպման օրակարգում կլինի նաև «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակը։

 

  • Կիսվել: