ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Պատրաստ ենք է՛լ ավելի ինտենսիվացնել ջանքերը տարածաշրջանում երկկողմանի ընդունելի նախագծեր հաստատելու համար. Բոճորիշվիլին՝ Միրզոյանին

Պատրաստ ենք է՛լ ավելի ինտենսիվացնել ջանքերը տարածաշրջանում երկկողմանի ընդունելի նախագծեր հաստատելու համար. Բոճորիշվիլին՝ Միրզոյանին

Մենք պատրաստ ենք է՛լ ավելի ինտենսիվացնել ջանքերը այս տարածաշրջանում երկկողմանի ընդունելի նախագծեր հաստատելու համար: Մենք ողջունում ենք Հայաստանի գործընկերությունը, էլ ավելի ուզում ենք խորացնել ԵՄ-ի, ԱՄՆ-ի հետ: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին:

«Կարծում եմ՝ սա շատ օգտակար կլինի ընդհանուր տարածաշրջանի համար, և մենք հիացած կլինենք՝ տեսնելու մեր հարևան պետությունների հարաբերություններն է՛լ ավելի զարգացած միջազգային գործընկերների հետ»,- ասաց նա:

Ելույթի ավարտին Բոճորիշվիլին Հայաստանի արտգործնախարարին հրավիրեց Վրաստան: Միրզոյանն ընդունեց առաջարկը:

  • Կիսվել: