երկուշաբթի, հոկտեմբեր 19
19 / 10 / 2026
Պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ ջանքեր գործադրել տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ. Չինաստանի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանին

Պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ ջանքեր գործադրել տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ. Չինաստանի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանին

Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Լի Քեցյանը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ Գերազանցություն,
Պարոն վարչապետ,

Սրտանց շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Հայաստանի կառավարությանը՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ:

Անցած տարվանից հաղթահարելով կորոնավիրուսի համավարակի բացասական ազդեցությունը՝ անընդհատորեն ամրապնդվում է Չինաստանի և Հայաստանի միջև քաղաքական փոխադարձ վստահությունը, անշեղորեն զարգանում է «մեկ գոտի, մեկ ճանապարհ» համատեղ շինարարության շրջանակում համագործակցությունը:

Պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ ջանքեր գործադրել տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ՝ հայ-չինական հարաբերությունների զարգացման նոր բովանդակություն կերտելու համար:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք:

Հայաստանի Հանրապետությանը մաղթում եմ բարգավաճում, իսկ հայ ժողովրդին՝ խաղաղություն և երջանկություն»:

 

  • Կիսվել: