կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
«Պատիվ ունեմ»-ի անդամները ՌԴ դեսպանի հետ քննարկել են ԼՂ խնդրին ու գերիներին առնչվող հարցեր

«Պատիվ ունեմ»-ի անդամները ՌԴ դեսպանի հետ քննարկել են ԼՂ խնդրին ու գերիներին առնչվող հարցեր

Նոյեմբերի 2-ին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները հանդիպել են Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այս մասին հայտնում են խմբակցությունից:

Հանդիպման ընթացքում պատգամավորները քննարկել են ԼՂ հակամարտության բանակցային գործընթացը, ԵԱՀԿ Մինսկի համանախագահների գործունեության կարևորությունը, Ադրբեջանում մինչ օրս պահվող գերիների վերադարձը, Հայաստանի առջև ծառացած խնդիրները, ինչպես նաև ներքաղաքական կարևոր հարցեր։

  • Կիսվել: