ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Պատգամավորը Տաթևիկ Ռևազյանի վերաբերյալ գրառման առնչությամբ դիմել է ոստիկանություն

Պատգամավորը Տաթևիկ Ռևազյանի վերաբերյալ գրառման առնչությամբ դիմել է ոստիկանություն

ԱԺ «Իմ քայլը» խմաբկցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը  ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի վերաբերյալ ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից արված գրառման համար այսօր առավոտյան դիմել է ՀՀ ոստիկանություն: Այս մասին ֆեյսբուքում գրել է ինքը՝ պատգամավորը, և հրապարակել դիմումի լուսանկարը։

Հիշեցնենք, որ կայքերից մեկի խմբագիրը վիրավորանքներ և հայհոյանքներ հնչեցրել Ռեւազյանի եւ նրա նորածին դստեր հասցեին։

  Խմբագրի գրառումն արժանացավ հասարակության պարսավանքին։  Դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ գրառումը որակելով բացարձակ անընդունելի, հակամարդկային ու հակաիրավական. «Սոցիալական ցանցերի օգտատերերին խնդրում եմ այդ անձի գրառումը որևէ կերպ չօգտագործել հրապարակումներում՝ ատելության խոսք չտարածելու և նրա անձը առավել չհանրայնացնելու համար»,- նշեց նա:

  • Կիսվել: