ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Պատգամավորներն առաջարկում են կարգավորումներ կատարել գնումների գործընթացում

Պատգամավորներն առաջարկում են կարգավորումներ կատարել գնումների գործընթացում

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով սահմանվում են պետական գնումների պլանավորման, գնումների նախնական հսկողության, պայմանագրերի կատարման կարգերը: Օրենքի նախագիծը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մակունցը և Գևորգ Պապոյանը:

Գևորգ Պապոյանը հայտնեց, որ առաջին ընթերցումից հետո նախագծում բովանդակային փոփոխություններ չեն եղել: Նախագծով սահմանվում է գնումների պլանավորման, գնման առարկայի բնութագրերի հաստատման, գնումների նախնական հսկողության, պայմանագրերի կատարման, կառավարման եւ ֆինանսավորման կարգը:

«Հիմնական նպատակը, որ դրել էինք, հանրային վերահսկողության իրականացնումն է գնումների գործընթացի հանդեպ: Օրենքի ընդունումից հետո գնման գործընթացին մասնակցած, բայց չհաղթած մասնակիցը կամ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչը, ՀԿ-ները, որոնք մասնագիտացված են այդ գործընթացում, կկարողանան պայմանագրի կատարման, կառավարման շրջանակում հանրային հսկողություն իրականացնել բոլոր այն գնումների դեպքում, երբբազային միավորը պայմանագրի գնի դեպքում գերազանցում է»,-ասաց Պապոյանը:

  • Կիսվել: