Պատգամավորների` ՍԴ դատավորների վերաբերյալ դիրքորոշումը կարտացոլվի գաղտնի քվեարկության արդյունքում․ Մակունց
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն իրեն և հանրությանը հուզող հարցերն է ուղղել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Իմ քայլը» խմբակցությունը հանդիպումներ է անցկացնում բոլոր թեկնածուների հետ, պարոն Խունդկարյանը բացառություն չէր: Խմբակցության մոտ կեսն էր ներկա: Պատգամավորները ՍԴ դատավորի թեկնածուին ուղղել են իրենց հուզող, ինչպես նաև հանրության մեջ շրջանառվող որոշ հարցեր»,- ասաց Մակունցը:
Նա հայտեց նաև, որ խմբակցության պատգամավորների դիրքորոշումը կարտացոլվի փակ և գաղտնի քվեարկության արդյունքում:


