ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պատգամավորի թեկնածու առաջադրված 3 անձ չի հաղթահարել հայերենի թեստավորումը

Պատգամավորի թեկնածու առաջադրված 3 անձ չի հաղթահարել հայերենի թեստավորումը

Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվել ցանկացող 5 քաղաքացի դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ հայերենի թեստ հանձնելու համար։ Այս մասին Իրավաբան․net-ին հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը։

«Եղել է 5 հայտ, մեկը հիվանդ է եղել, չի ներկայացել թեստավորմանը, 3-ը չեն հաղթահարել թեստավորումը, միայն մեկն է հաղթահարել։

Գեղամ Մելիքբեկյանը չասաց, թե որ կուսակցություններից և ովքեր են եղել այդ անձինք՝ նշելով, որ անձնական տվյալներ չեն կարող հրապարակել։

Թեստը կազմված է երեք բաժիններից՝ ուղղագրություն (35%), ուղղախոսություն (35%) և Բառագիտություն (30%): Թեստում ընդգրկված են այնպիսի հարցեր, ինչպիսիք են

Օրինակ՝ համարակալված բառերում բաց թողած տառերը պատասխանների ո՞ր շարքում են ճիշտ նշված:

 

Արարատ լե -ը (1) աշխարհի ամենաբար-ր(2) սարն է. հայ մար-ուն (3) նա երևում է աշխարհի բոլոր ծա-երից (4):

(1) ռ, (2) ձ, (3) դ, (4) գ

Օրինակ՝ ո՞ր բառում է ընդգծված ո-ն արտասանվում վօ.

1) նրբաոճ

Օրինակ՝ ո՞ր շարքում են ճիշտ տրված հետևյալ օտար բառերի հայերեն համարժեքները`

միսիա, սիստեմ, ռեալիստ, ֆունկցիա:

1) առաքելություն, համակարգ, իրապաշտ, գործառույթ

Նշենք, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին կետով սահմանվում է, որ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

  • Կիսվել: