ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Պատերազմը չի ավարտվել․ ՀՀ իշխանությունների անգործությունն Արցախի հայաթափմանը նպաստող գործընթաց է․ «ՀայաՔվե»

Պատերազմը չի ավարտվել․ ՀՀ իշխանությունների անգործությունն Արցախի հայաթափմանը նպաստող գործընթաց է․ «ՀայաՔվե»

Հայաստանի իշխանությունների անգործությունն Արցախի պաշտպանության հարցում ու պարտվողական քաղաքականությունը դիտարկվում է որպես Արցախի հայաթափմանը նպաստող գործընթաց, այդ մասին հայտնում են «ՀայաՔվե»-ից՝ ընդգծելով, որ պատերազմը չի ավարտվել։

«Հունիսի 28-ին՝ ժամը  01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ:

Հայաստանի իշխանությունների անգործությունն Արցախի պաշտպանության հարցում ու պարտվողական քաղաքականությունը դիտարկվում է որպես Արցախի հայաթափմանը նպաստող գործընթաց, որը պետք է պատժվի քրեական օրենսգրքով։ Սա է «ՀայաՔվեի» քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնության հիմնարար կետերից մեկը։

Հայաստանի Հանրապետությունը պետք է կատարի Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորի ստանձնած պարտավորությունները, հայ ժողովուրդը պետք է արտահայտի իր կամքը՝ Արցախն ազատ և անկախ տեսնելու հարցում», - նշված է հաղորդագրությունում։

  • Կիսվել: