չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Պատերազմում զոհված և անհետ կորած զինվորների հարազատները մտան ԲԴԽ

Պատերազմում զոհված և անհետ կորած զինվորների հարազատները մտան ԲԴԽ

44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած զինվորների հարազատները հանդիպում են պահանջում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ։

«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը նշեց, որ եթե թույլ չտան ներս մտնել, իրենք ուժով կմտնեն շենք։

Ոստիկանները Տոնոյանին հայտնեցին, որ յուրաքանչյուր ընտանիքից կարող է մեկ ծնող ներս մտնել։

«Ընդունվեց մեր պահանջը, որ գոնե 30 ծնողներ ներս մտնեն։ Խնդրում եմ բոլորին հետ գնալ՝ ծնողներին ներս թողնելու համար»,-ասաց Տոնոյանը։

 Նա նշեց, որ կբարձրացնի նաև ԶԼՄ ներկայացուցիչների՝ հանդիպմանը մասնակցելու հարցը։

Հիշեցնենք, որ զինվորները հարազատները ԲԴԽ-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ պետական դավաճանության հատկանիշներով քրեական գործ հարուցելու պահանջով։

  • Կիսվել: